Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Երևանյան բուհերի հարյուրավոր ուսանողներ դասադուլ են հայտարարել

Երևանյան բուհերի հարյուրավոր ուսանողներ դասադուլ են հայտարարել
23.04.2018 | 13:51

«Ազատ, անկախ ուսանող» կարգախոսով երևանյան բուհերի հարյուրավոր ուսանողներ դասադուլով Աբովյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում են։
Բժշկական համալսարանի ուսանողները դասադուլի են դուրս եկել սպիտակ խալաթներով։ Ցույցին մասնակցում են մոտ տասնյակ բուհերի ուսանողներ, այդ թվում՝ պետական համալսարանի, բժշկական համալսարանի, տնտեսագիտական համալսարանի։

Դիտվել է՝ 2887

Մեկնաբանություններ